Բոքս

box

Պետք է խոստովանել, որ մենք` հայերս, բավականին մեծ հաջողություններ գրանցում ենք անհատական սպորտաձևերում` շախմատ, ծանրամարտ, բռնցքամարտ, ըմբշամարտ և այլն: Շնորհակալություն ենք հայտնում մեր չեմպիոններին և ստորև Ձեզ ներկայացնում ենք 5 հետաքրքիր փաստ բռնցքամարտի մասին`
1. Բռնցքամարտիկները հագնում են փափուկ (մազով լցված) կաշվե ձեռնոցներ, որոնք թուլացնում են հարվածի ուժը և վնասվածքից պաշտպանում դաստակը: Ձեռնոցը կարող է միայն զույգթվանի քաշ ունենալ,
2. Միակ բռնցքամարտիկը, ով չի պարտվել ոչ մի մարտում, եղել է լեգենդար Ռոկի Մարչիանոն: Նա պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է իր բոլոր 49 մարտերում, որից 43-ը՝ նոկաուտով:
3. Չարլի Չապլինը շատ էր սիրում բռնցքամարտը, հաճույքով հաճախում էր մրցումներին և երբեմն նույնիսկ ինքն էր մասնակցում մարտերին:
4. Հանրահայտ «Ռոկի 4» ֆիլմի նկարահանումների ժամանակ Սիլվեստեր Ստալոնեն (Ռոկիի դերակատար) առաջարկել է Դոլֆ Լուդգրենին (Իվան Դրագայի դերակատար) ռինգում մարտնչել ամբողջ ուժով, որպեսզի մարտի կադրերը մաքսիմալ արժանահավատ լինեն: Արդյունքում՝ Ստալոնեին 8 օր պառկել է հիվանդանոցում:
5. Ամենաարագ մեծ գումարը բռնցքամարտում աշխատել է Մայք Թայսոնը, երբ 91 վայրկյանում նոկաուտի ենթարկելով Մայքլ Սպինքսին՝ ստացավ 20 մլն դոլար: