Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա

info

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 4-րդ հարկhecanvord hast

Հեռ.` +374 99-56-60-01, +374 98-56-60-01


logo 930



ՍԻՐՈՂԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ և ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ հասարակական կազմակերպության հիմնական նպատակներն են՝ զարգացնել և միջազգային չափանիշներին հասցնել սիրողական հեծանվային մարզաձևը, ստեղծել համապատասխան պայմաններ հեծանվային զբոսաշրջության զարգացման համար, խթանել հեծանիվի՝ որպես տրանսպորտային միջոցի և առհասարակ՝ հեծանվային մշակույթի զարգացմանը Հայաստանում (հիմնադրվել է 2012 թ.):

Ֆեդերացիան մասնակիցն է բոլոր տոնակատարությունների, շքահանդեսների և մասսայական միջոցառումների բացման կամ փակման արարողությունների, հեղինակն ու կազմակերպիչն է մի շարք լայնածավալ նախագծերի, մարաթոնների ու մրցաշարերի:

Երևանում հեծանվային արահետների և հեծանվային պուրակի նախագծման, կանգառների տեղակայման նախաձեռնողներից է, պետական շքերթներում մասնակից-կազմակերպիչ, ինչպես նաև ՄԱՆԿԱԿԱՆ, ԵՐԵՎԱՆՅԱՆ և ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹՆԵՐ հեծանվային մրցաշարերի հիմնադիր-կազմակերպիչ:

Գործունեության վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել է 30-ից ավելի միջին ու խոշոր նախագծեր, հիմնադրել է ՍԻՐՈՂԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ: Ներկայումս՝ Երևանում, մարզերում և Արցախում աշխատանքներ են տարվում վերջինիս զարգացման ու ընդլայնման ուղղությամբ: Առաջիկայում պատրաստվում է կազմավորել Հայաստանի սիրողական հեծանվասպորտի հավաքական թիմ՝ միջազգային մրցաշարերին մասնակցելու և Հայաստանը ներկայացնելու համար:

Ֆեդերացիան սկսել է հանդես գալ նաև Արևմտյան ու Արևելյան Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի ու այլ երկրների (Եգիպտոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Հնդկաստան և այլն) տեսարժան վայրերի հեծանվային զբոսաշրջային փաթեթների առաջարկներով՝ ընդգրկելով հեծանվային զբոսաշրջիկներին, որի հեռուստատեսային տարբերակը հեռուստադիտողին ներկայացվում է առանձին հեռուստահաղորդաշարի տեսքով:

Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ՝ Արման Անտոնյան

www.facebook.com/groups/cyclingarmenia