10 հետաքրքիր փաստ յոգայի մասին

YOGA

1. Ապացուցված է, որ յոգայով զբաղվելը նպասում է մարդկանց հետ հարաբերությունների բարելավմանը: Հանգիստ, ուրախ և գոհ մտքերով լցված լինելը հնարավորություն է տալիս հեշտ                         կառուցել և պահպանել հարաբերությունները ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական տեսանկյունից:

2. Յոգան միայն մի քանի մկանային վարժությունների համակցություն չէ: Այն 3 էլեմենտների միացություն է` տարբեր դիրքեր, շնչառական վարժություններ և մեդիտացիա:

      3. Օրվա ընթացքում մի քանի րոպե յոգային տրամադրելը կարող է հանգստացնել ինչպես Ձեր մարմինը, այնպես էլ Ձեր միտքը

4. Յոգայի վարժությունները ստեղծում են հավատ այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են արթրիտով: Անհրաժեշտ է մշտապես հետևել Ձեր մարմնի պահանջներին և ըստ այդմ կատարել                   վարժությունները արդյունքի հասնելու համար:

5. Համարվում է, որ մարմնում կա 8 էներգիայի աղբյուր, որով մարդը ստանում է էներգիա: Յոգան ազատում է էներգիայի ճանապարհը և ապահովում ազատ հոսք դեպի մարմին:

6. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յոգայով զբաղվելը լավացնում է օրգանիզմի նյութափոխականությունը և նվազեցնում է շատակերությունը:

7. Յոգան նպաստում է սիրտանոթային համակարգի աշխատանքի լավացմանը, նվազեցնում է սրտային հիվանդություններով տառապելու հավանականությունը:

8. 2013թ.-ին արված հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մարդկանց, ովքեր հաճած դեպրեսիայի մեջ են լինում, շատ են ունենում տրամադրության անկումներ, խորհուրդ է տրվում զբաղվել            յոգայով:

9. Բժիշկները խորհուրդ են տալիս յոգայով զբաղվել նաև այն զույգերին, ովքեր երեխա ունենալու հետ կապված խնդիրներ ունեն:

10. Յոգան տարածված է նաև հայտնի մարդկանց շրջանում: Յոգայով զբաղվում են Դեմի Մուրը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Էմիլի Բլանթը, Ջուլիա Ռոբերթսը, Ադամ Լևինը, Օրլանդո Բլումը և                այլ աստղեր:

Եթե Ձեզ հետաքրքրեց յոգան, և մտածում եք` որտեղ հաճախել դասընթացների, ապա սեղմեք հղմանը` www.sportclubs.am/yoga