7 հետաքրքիր փաստ շախմատի մասին

chess

Իսկ դուք գիտե՞ք, որ Չարլի Չապլինի, Ֆրանկլին Ռուզվելտի, Ռեյ Չարլզի և այլ հայտնիների համար սիրելի զբաղունք է եղել շախմատը:

  1. Շախմատում երկու կողմերի համար հնարավոր առաջին 4 քայլերի թիվը հասնում է 318,979,564,000:
  2. Երբևէ գրանցված ամենաերկար շախմատի խաղը կազմված է եղել 269 քայլից: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
  3. Առաջին անգամ շախմատը տիեզերքում խաղցվել է հունիսի 9-ին, 1970թ.-ին:
  4. Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ լավագույն շախմատ խաղացողները զբաղվում էին ապակոդավորմամբ:
  5. Շախմատի ամենակարճ պարտիան կոչվում է «հիմար մատ»։ Այն բաղկացած է երկու քայլից:
  6. Գարի Կասպարովը մի անգամ ասել է. «Շախմատը մտքի տառապանք է»։ Երևի այդ իսկ պատճառով ինչ-որ մեկը որոշել է միացնել շախմատը ֆիզիկական փորձարկման հետ՝ ստեղծելով շախբոքսը։ Շախբոքսում իրար են հաջորդում շախմատի և բռնցքամարտի ռաունդները։ Խաղի կարգախոսն է. «Ճակատամարտը տեղի է ունենում ռինգում, իսկ պատերազմը ընթանում է խաղատախտակի վրա»։
  7. Նախապես շախմատում թագուհին թագավորի խորհրդական է եղել, այժմ այն շախմատի ուժեղագույն ֆիգուրն է։

Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան այցելի շախմատի մարզադպրոց, ապա կարող եք ծանոթանալ Երևան քաղաքում գործող բոլոր շախմատի մարզադպրոցների մասին անցնելով հղումով՝ www.sportclubs.am