Նախավարժանք

santa-monica-dynamic-warm-up_web11

Ի՞նչ է նախավարժանքը.

Նախավարժանքը հիմնական ակտիվ սպորտային վարժություններին նախորդող մասն է:

Ի՞նչ է ներառում.

Հիմնականում նախավարժանքը ներառում է մկանների տաքացման, սրտանոթային համակարգի աշխատանքին նպաստող վարժությունների խումբ: Այս վարժությունների նպատակը մարմնի ջերմաստիճանը բարձրացնելն է, սրտի աշխատանքը կարգավորելը, ինչպես նաև մկանները տաքացնելը ու դրանք հիմնական վարժություններին պատրասելը:

Որո՞նք են նախավարժանքի էֆեկտները

Նախավարժանքը դանդաղորեն պատրաստում է մարմինը հիմնական վարժություններին: Այն օգնում է խուսափել վնասվածքներ ստանալուց, քանի որ եթե մարմինը պատրաստ չէ հիմնական վարժություններին, դա կարող է անցանկալի հետևանքներ ունենալ: Այն նաև հոգեպես է մարդուն տրամադրում վարժությունների հիմնական մասը սկսելուն:

Ինչքա՞ն պետք է տևի նախավարժանքը:

Հիմնականում նախավարժանքը կարող է տևել 20 րոպեից կես ժամ: Իհարկե, դա կախված է նաև կոնկերտ մարմնի նախապատրաստվածությունից և վարժությունների տեսակից:

Ձեզ ենք առաջարկում նախավարժանքի հետաքրքիր տարբերակ,որն ուղեկցվում է թեթև վարժություններով` www.youtube.com/warmup

Եթե ցանկանում եք հաճախել մարզումների, կարող եք այցելել մեր կայք և գտնել Ձեզ համար ցանկալի սպորտային ակումբը` www.sportclubs.am