“Լոտուս” շնչառական մարմնամարզության կենտրոն

lotus logo(1)

Հասցե` ք. Երևան Պարոնյան 16/5yoga-h

Հեռ.` +374 99-80-44-99, +374 10-61-61-99, +374 93-80-40-08


logo 930



Մարզաձև՝ Դասական յոգա, յոգաթերապիա, բոդիֆլեքս, փիլատես, կիզենոթերապիա

Պար` հայկական, արևելյան, հունական, վրացական, իսպանական

Տարիքային խումբ՝ 10 տարեկանից

Հաճախորդների սեռը` արական, իգական

Պարապմունքների ձևը՝ խմբային, անհատական

Աշխատանքային օրեր/ժամեր` երկ. – շաբ./ 09:00-21:00

Համառոտ ԼՈՏՈՒՍ կենտրոնի մասին.

ԼՈՏՈՒՍ շնչառական մարմնամարզության և յոգա-թերապիայի կենտրոնը ունի արդեն 9 տարվա պատմություն: 2013թ. և 2014թ. ճանաչվել է Հայաստանում շնչառական մարմնամարզության ոլորտի առաջատար: Սա միակ կենտրոնն է Հայաստանում, որը մասնագիտացված է թերապեվտիկ ուղղվածությամբ շնչառական մարմնամարզության համակարգերի վրա իր բացառիկ կուրսերով և անհատական ծրագրերով յուրաքանչյուր մասնակցի հետ:

Կենտրոնում հաջողությամբ գործում են նաև արևելյան առաջատար տեխնոլոգիաներով ֆիզիոթերապեվտիկ պրոցեդուրաները, կինեզոթերապիայի՝ բուժական մերսումների և մարմնամարզության, դասական յոգայի, ցիգունի, պարի, համակարգչային ախտորոշման, սննդաբանություն և հոգեբանական աջակցության ծառայությունները առանց տարիքային սահմանափակման: ԼՈՏՈՒՍ-ի հիմնական անձնակազմը ունի բժշկական կրթություն, ինչը ապահովում է պրոֆեսիոնալ մոտեցում յուրաքանչյուր մեր մասնակցին:

Այսպիսով, հաճախելով ԼՈՏՈՒՍ կենտրոն, կարելի է անցնել ողնաշարի ուղղման, աղային կուտակումների հեռացման, նիհարեցման և նյարդերի հանգստացման թերապեվտիկ շնչառական մարմնամարզություն և ֆիզիոթերապեվտիկ պրոցեդուրաներ, ինչպես նաև պար, մարմնի խնամք և այլ բնական մեթոդներով առողջացման և կանխարգելման բացառիկ ծրագրեր: