Armenian Extreme Club

extrim club

hradzig-hhiker-hclimbing-հ

Հասցե` ք. Երևան, Ամիրյան 18

Հեռ.` +374 93-26-55-76


extrim club site



<<Էքստրիմ>>-ը հարաբերական հասկացություն է, մենք՝ բոլորս, դա յուրովի ենք ընկալում: Մեր խմբի անդամների համար դա հետաքրքիր ապրելու միջոց է, երբ կյանքիդ ամեն մեկ օրը մինիմում մեկ հիշարժան պահ է ունենում, երբ հետ ես նայում այն ճանապարհին, որով անցել ես՝ հասկանում ես, որ բավականին քանակությամբ հետքեր ես թողել, բազմաթիվ ընկերներ ես ձեռք բերել, որոնք փորձված են բարդ արահետների վրա:

Իսկ եթե ավելի պարզ… եղե՞լ են Ձեր կյանքում այնպիսի պահեր, երբ բնության տեսարանները իրենց հիասքանչությամբ ստիպել են հազարավոր բառերի փոխարեն ուղղակի բարձրաձայն գոռալ ու վայելել սեփական ձայնիդ արձագանքը . փորձե՞լ եք, արդյոք, քայլել ութ կիլոմետր երկարությամբ ստորգետնյա հսկայական քարանձավներով և տեսել այնպիսի աշխարհներ, որոնց մասին պատկերացում անգամ չունեք . գոնե մեկ անգամ արթնացե՞լ եք վրանում, առավոտյան վայելել անտառային թռչունների դայլայլը և դեռ վառվող խարույկի կողքին ըմպել օրվա առաջին սուրճը կամ թեյը . երբևիցե փորձե՞լ եք կռվել բնության հսկաների՝ լեռների, քամիների, ցրտի հետ և վերջում կանգնելով գագաթին հասկանալ, որ գոնե մի քիչ, բայց ամեն դեպքում ևս մեկ քայլով ընդլայնեցիք Ձեր հնարավորությունների սահմանները . երազե՞լ եք պարաշուտով, պարապլանով թռչելու, ճախրելու, ցատկելու մասին: Իսկ ունե՞ք արդյոք համապատասխան քաջություն այդ երազանքը իրականություն դարձնելու համար . ուզու՞մ եք զգալ իսկական պատերազմի շունչը, սովորել տիրապետել զենքի բոլոր տեսակների՝ համեցեք մեր strikeball խաղին

Տվյալ պահին Armenian Extreme Club-ում կարող եք զբաղվել՝ արշավներով, քարանձավախուզությամբ, պարապլանով, պարաշուտով, ստռայկբոլով, նետաձգությամբ, ձիավարությամբ, ինչպես նաև կարող եք սովորել լեռնային տուրիզմի ոլորտում մեծ պահանջարկ ունեցող լեռնային ուղեկցորդի մասնագիտություն և հենց մեր ակումբի շրջանակներում էլ օգտագործել այդ մասնագիտությունը՝ աշխատել արտասահմանից ժամանած մեր տուրիստների հետ:

Մի բան հիշեք՝ ՄԵՐ ԱԿՈՒՄԲԸ ՈՉ ԹԵ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ Է, ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ, ԱՅԼ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՆԱԼ. մեծագույն սիրով կսովորեցնենք, կօգնենք, կտրամադրենք անհրաժեշտ ամեն ինչ: